RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2022-01-14 > #002, 2022-01-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 21-01-2022



Տեղադրվել է` 2022-01-21 12:12:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 2629, Տպվել է` 31, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԼՈՒՍԱՆԿԱՐ ՄԱՍՆԱՏՎԱԾ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՔԱՐՏԵԶԻ ԱՌՋԵՎ

Հ. ՉԱՔՐՅԱՆ

Հյուսիսային Իրաքում «Քուրդիստան» շրջանի նախագահ Մասուդ Բարզանին, հավանաբար Էրբիլում, ընդունել է ԱՄՆ-ի Կրոնական ազատությունների միջազգային հանձնաժողովիՙ USCIRF-ի նախագահ Nadine Maenza-ին եւ նրանք միասին լուսանկարվել են մասնատված Թուրքիայի քարտեզի առջեւ: Այդ մասին հունվարի 19-ի համարում տեղեկացնում է «TIMETURK»-ը: Փոքրիկ նյութ է, որտեղ փորձ է արվում ընթերցողի ուշադրությունը սեւեռել «մասնատված Թուրքիայի քարտեզի» վրա, ինչն արտացոլված է հենց վերնագրում: Քանի որ դա մեկնաբանության կարիքը չի զգում, ուստի թարգմանաբար նույնությամբ ներկայացնում ենք:

Ահա թե ինչ է գրած. «Հյուսիսային Իրաքի քրդական վարչակարգի նախագահ Բարզանին, ընդունելով ԱՄՆ-ում հանձնաժողովի նախագահ Maenza-ին, վերջինի հետ լուսանկարվեց «Ասիական Թուրքիայի նոր քարտեզի» առջեւ, որը հենց այդպես է անվանվել: Քարտեզում թուրքական տարածքները բաժանվել են մի քանի մասիՙ արեւելյան վիլայեթները կոչվում են Հայաստան, իսկ հարավ-արեւելյաններըՙ Քուրդիստան: Ամերիկացի հյուրին ընդունելուց հետո սռցցանցում արած գրառման մեջ Բարզանին նշել է, որ մեծ գոհունակությամբ է հյուրընկալել Nadine Maenza-ին, նրա հետ բազմաթիվ այլ հարցերի թվում քննարկել է նաեւ Քուրդիստանի ժողովրդի կրոնական ազատությունների հանդեպ վերաբերմունքին, հանդուրժողականության ավանդույթներին առնչվող խնդիրներ»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 21-01-2022

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ