RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2022-01-14 > #002, 2022-01-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 21-01-2022



Տեղադրվել է` 2022-01-21 12:12:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 2307, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՎԵԼ ԹԻՔԱՆ ՓՈՐ ՉԻ ԾԱԿՈՒՄ

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Նախորդՙ 7-րդ գումարման Ազգային ժողովի ամենաաղմակահարույց ու քննադատված նախագիծը թերեւս պատգամավորական հավելավճարները հնգապատկելու մասին օրինագիծն էր: Նախորդների ընդունած օրենքի շահառուները նորերը եղան, որոնք արդեն քանի ամիս ստանում ու մեծագույն հաճույքով երեւի վայելում են, այսպես ասած, գրպանի գումարը: Եթե նախկինում մարզային կամ ներկայացուցչական այլ ծախսերի համար պատգամավորները 50 հազար դրամ էին ստանում, ապա այժմ 250 հազար են ստանում: Թե ո՛ր պատգամավորը քանի՛ անգամ է իր հաշվին մարզ մեկնում, կամ այդ գումարից ներկայացուցչական ի՛նչ ծախսեր է անում (օրինակՙ գործուղման գնալիս այդ գումարից արտասահմանցի ո՞ր գործընկերոջ համար է կոնյակ գնում), դեռ հարց է:

Հետպատերազմական երկրում, որտեղ անօթեւանների, տեղահանվածների, հաշմանդամություն ձեռք բերածների ու արտերկրում բուժում ստացողների հարցը պետք է առաջանային լիներ, էլ չասածՙ բանակը վերազինելու ու պետության մեջքը ուղղելու մասին, պատգամավորները բացի ամսական մոտ 450.000 դրամից նաեւ 250.000 դրամ հավելավճար են ստանում: Եթե սրան էլ գումարենք այն, որ եռամսյակը մեկ պարգեւավճար են ստանում, ապա ստացվում էՙ մենք գրեթե ոչինչ չանելու համար մոտ 800.000 հազար դրամ աշխատավարձ ենք նվիրում ազգընտի՜ր երեսփոխաններին: Բայց եթե հաշվի առնենք, որ ԱԺ հանձնաժողովների նախագահների ու նրանց տեղակալների, փոխխոսնակների ու խոսնակի աշխատավարձն է՛լ ավելի բարձր է, ապա այս թիվը անցնում է անգամ 1.5 միլիոն ՀՀ դրամը:

Ազգային ժողովի մեկ-երկու պատգամավոր է այս ընթացքում ներկայացրել, թե ինչպես ու ինչի վրա է ծախսել պետությունից ստացած հավելավճարը: Հաշվետվություններն ուսումնասիրելիսՙ դրանք հիմնականում արդարացի են, պարզաբանված, մյուսներըՙ թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության ներկայացուցիչները, այդ գումարներն ուղղակի ստացել ու ծախսել են կամ չեն ծախսել:

8-րդ գումարման խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորներն ինձ հետ մասնավոր ու հրապարակային զրույցների ժամանակ վստահեցնում էինՙ հավելավճարներներից հրաժարվելու ենՙ դրանք առավել նպատակային ծախսերի ուղղելով: Օգոստոսիցՙ նոր խորհրդարանի գումարումից մինչ այս պահը, սակայն, պատգամավորական հավելավճարից հրաժարվելու մասին որեւէ խոսք, ակնարկ, հայտարարություն չի եղել: Ժողովդի լեզվով ասածՙ «ավել թիքան փոր չի ծակում»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 21-01-2022

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ