RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2022-01-14 > #002, 2022-01-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 21-01-2022



Տեղադրվել է` 2022-01-21 12:12:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 1577, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 0

SOS. ՓՐԿԵՑԵՔ ՆՐԱՆՑ ՀՈԳԻՆԵՐԸ

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Հայաստանի Հանարապետության մոտ երեսուն քաղաքացիներ, առ Ամերիկա հայացք նետելով, SOS են հնչեցնում, թե փրկեցեք մեր հոգիները, ընդունեցեք մեզ օվկիանոսից այն կողմ ու «վայիս» մի եղեք մերՙ Ամերիկայում հայտնվելու երազանքին: Հայ մարդիկ, հավաքվելով Խորհրդային Միության հերոս, ծովակալ Հովհաննես Իսակովի արձանի մոտ, Ամերիկայից պահանջում-խնդրում են հարգել արտագաղթելու սեփական իրավունքը եւ անասաելի մեծ ցանկությունն ու բյուրակրատական քաշքշուքներ չստեղծել Նահանգներ մեկնելու հարցում: Ցույց անելու վայրի ընտրությունն ու օտար պետությունից արտագաղթի հարցում օգնություն աղերսելը, վստահ ենք, մտածված չի այդպես ընտրվել կամ մտածվել, բայց Իսակովի արձանի ներքո Ամերիկային խնդրագին հայացք նետելը, համաձայնեք, խոսուն է:

Երկրից արտագաղթել ցանկացողները փողոց դուրս են եկել «Չենք ուզում կորցնել մեր հնարավորությունը», «Ուզում ենք պայծառ ապագա մեր երեխաների համար», «5 րոպե հարցազրույցը հեռացնում է մեզ մեր երազանքից» ու այլ գրություններով ցուցապաստառներով: Հավաքվածներից շատերը, ի դեպ, լրագրողների հետ չեն շփվել, տեսախցիկներից խուսափելու համար դիմակով ու գլխարկներով են եղել: Ասես իրենց իսկ արածից ամաչել են, իսկ արարքըՙ սեփական երկրից փախչելու համար բացահայտ, օրը ցերեկով ցույց անելը, իհարկե, ամոթ է:

Երեւույթը, ցավոք, նոր չէ: Դեռ մինչեւ պատերազմն էլ Ռուսաստան մեկնել ցանկացողներն էին կառավարության մոտ ցույց անում: Մարդիկ, որ համավարակի ժամանակ հանկարծ հիշել էին Հայաստանի մասին ու որոշել համատարած լոքդաունի ժամանակ մայր հողում հանգրվանել, մի քանի ամիս անց արդեն պահանջում էին իրենց հատուկ ավտոբուս տրամադրել ու ՌԴ ուղարկել: Եթե պետք է, ասում էին, անգամ ՀՀ քաղաքացիությունից կհրաժարվենք, միայն թե Ռուսաստան հասնենք:

Ի դեպ, անցյալ տարի «Գրին քարտ» շահելու համար դիմել է Հայաստանի հանրապետության 160.965 քաղաքացի: Իսկ թե քանի՞ քաղաքացի է «սեւով» արտագաղթում, այդ մասին հայրենի կառավարությունը համեստորեն լռում է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 21-01-2022

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ