«Թողնել ընտանիքը անտեր, երկար ու ձիգ տարիներ թափառել աշխարհի մի ծայրից մյուսը, արծաթ որսալու համար չխնայել ամեն տեսակ անազնիվ միջոցներ,- այդ խաչագողի գործն է»:
Ինքնաթիռն իջավ Նովոսիբիրսկում վերջնականապես հաստատելով, որ իրոք խոպանի ճամփին եմ, գնացի կայարան, որտեղ ինձ էր սպասելու բրիգադը: Նրանք նախորդ օրն էին թռել Մոսկվայով: Օդանավակայան-կայարան ուղերթի ավտոբուսը կարծես Երեւանի ինքնաթիռի շարունակությունը լիներ: Պայմանավորվել էինք հանդիպել մեծ դահլիճում, այնտեղ էլ գտա նրանց: Միայն Սաքոյին էի ճանաչում: Նստել էր ձեռքերը փորին, տխուր կամ ...
Չուլկինը միտքը փոխել էր, առաջարկեց տեղավորվել գարաժում: Այնտեղ մի սենյակ կար, որտեղ ազատ ժամերին դոմինո էին խաղում աշխատողները: Ավելի մեծ սենյակ էր, բայց անհրապույր, բետոնե հատակով, խոնավ: Ջեռուցման խողովակների անցքերը բաց մնացել էին, հավանաբար աղավնիներն էին օգտագործում, ծերտը նկատելի էր... Այդ ամենից բացի, գրասենյակի թմբլիկ կանանց հարեւանությունից զրկվեցինք, ինչպես տրտնջաց ...
Ինչքան էլ Սաքոն փորձում էր թաքցնել, պարզ էր արդեն, որ աշխատանք չունենք: Նա ասել էրՙ կաշխատենք տոներից հետո, հավանաբար նկատի ունենալով նաեւ Հաղթանակի օրը: Գարաժը, որի համար կարծես անտեղի մի օր չարչարվեցինք, եւ առաջին անգամ զգացի, թե ինչ է ցեմենտի փոշին, օդի մեջ էր, թույլտվություն չկար: Բացի դրանից, հիմնարկի տարածքի ...
Ես դեռ չէի պատկերացում խոպանի աշխատանքը: Դելկինոյում ուրիշ աշխատանք էր, դժվար թե դիմանայի: Դիվինո վերադառնալուց հետո նորից մի քանի պարապ օր անցկացրինք, մինչեւ, վերջապես, մայիսի տասնիննին էքսկավատորը փորեց գարաժի հիմքը: Մենք հավասարեցնում էինք միջի հողը, պարապ չմնալու համար: Երեկոյան կողմ դինոզավրի պես հռնդացնելով մի «Ուրալ» եկավ բեռնված:
Պատերի համար ավազ բերում էին հարեւան շրջանից: Հատուկ բետոնի ավազ էր, ոչ խոշոր եւ ոչ շատ մանր, փրկեց մեզ խճավազից, որի բերելը տեղական ափերից գրեթե ծախս չէր պահանջում, եւ սկզբում որոշել էին դրանով լցնել:
Ալթայի կարճատեւ ամառը ուժգնությամբ գրեթե չի զիջում երեւանյանին, եւ ի վնաս մեզ (Սաքոն, անշուշտ, հակառակ կարծիքի էր եւ մի երկու անգամ ակնարկեց, թե առավոտյան հովին աշխատելը շատ հաճելի է), օրերը չափազանց երկարել էին, չորսից արդեն լույս էր: Վեցից շուտ չէինք սկսում աշխատանքը, բայց սովորաբար մթանն էին վերջացնում: Դավիթը մոտ քսան ...
Աշխատավարձ էին տալիս, իսկ Սաքոն կորել էր: Հայտնվեց երեկոյան: Ընթրիքից հետո ծանրումեծ, մշակներին վարձատրող գործատիրոջ պես նստեց սեղանի մոտ: Նորից ինքն էր ստացել փողը, լռեցինք իրար երեսի նայելով: Հրանտը վրդովմունքով փչեց ու մեջքի վրա պառկելով քնած ձեւացավ: Սաքոն երկու անգամ հաշվեց յուրաքանչյուրի հասանելիքն ու շարեց առանձին- առանձին:
Շուտ արթնանալով գնացինք տոնավաճառ: Գետափին, երկար, բնական փողոցում, երկու գծով շարված փայտաշեն կրպակներ (Սամոյի վերջին աշխատանքը), ավտոխանութներ ու սովորական բաց բեռնատարներ, բացօթյա ճաշարան, գարեջրի ու սննդի կետեր, նույնիսկ պաղպաղակ, որ մինչ այդ չէինք տեսել Դիվինոյում, կանաչների վրա գլորվող գարեջրի տակառներ, սիբիրցի կարմրադեմ մուժիկներ զուլալ շշերի կանչով տոգորված, հաստ ու ճղճղ ...
Հաջորդ օրը նույնպես մերոնք շուտ վեր կացան, ես քնեցի այնքան, որ այլեւս հնարավոր չէր մնալ անկողնում, կեսօրին նոր իջա ներքեւ: Այսօր այգու ձեւավորված մասն էր բազմամարդ, ցնծագին աղմկում էր ծանրաբեռնված կարուսելը բարձրախոսի հետ մրցելով, թերեւս քիչ թույլ էին վոլեյբոլով հետաքրքրվողների ձայները... Իսկ մի սեղանի վրա (ես կարծում էի, թե գինեմոլների ...
Երեկոյան արդեն իմացել էինք, որ բետոնագործների տրակտորը փչացել է, արհեստավորները, Գիքորն ու Կամոն գնացին Անտառային փողոց, Շուլային, Դավթին ու ինձ (այնուամենայնիվ աքսորվեցի) նոր, անծանոթ աշխատանք էր սպասում:
Մատակարարի գործը, որն առաջին օրն այնպես ուրախացրել էր, անխղճորեն քշում էր ինձ տարբեր տեղեր: Խարամ բերեցի շարքի համար, ապա միացա աղյուս բերողներին: Այդ օրը գոնե երեկոյան աշխատեցի Անտառային փողոցում, հաջորդ օրը ամբողջովին հատկացվեց քարին: Առաջ Տոլիկն աշխատում էր ութից վեցը, իր սովորական աշխատանքային օրն էր, այժմ, հավելյալ վարձատրումով իհարկե, առավոտից ...
Վերկացի ժամին, թեեւ ազդարարող չէր եղել, արթուն էինք: Ձեռքիս տակից Հրանտին էի հետեւում, թե որ շորերն է հագնելու, իսկ նա կիսամերկ նստել էր մահճակալին ու հավանաբար ինքն էլ չէր կողմնորոշվում:
Կղզու մոտ էլի լողացողներ կային, իմ հայտնվելը կասկածի տեղիք չէր տալու: Ինայենք կղզու այս կողմում էին, նրան իսկույն գտա լողացողների մեջ, եղբոր ու մի քանի աղջկա հետ, Նինան դարձյալ չկար, փոքրիկին անխնա շահագործում էին: Հանվելով, գետափին հագնված երեւալՙ նույնն է, թե հրավերքին ներկայանալ լողազգեստով, ծխախոտ վառեցի, արդեն սեփական տուփ ունեի, ...
Առաջին անգամ շատ քնեցինք: Հրանտի բարությունը բռնել էր, չաղմկեց առավոտյան: Թերեւս անտրամադիր էր, նույնիսկ Շուլային չկպավ լարն իր մահճակալին կապելու համար:
Առավոտյան մինչեւ նախաճաշ բետոնագործներին օգնեցինք: Մի քանի կալ սարքեցինք, որ տրակտորիստի գալուց հետո լցնեն: Բետոնը հեշտացել էր, էլ բահով շպրտել չկար: Մի քանի օրից տրակտորի աշխատանքը կավարտվեր: Հրանտն արդեն մի մեծ աշտարակ էր սարքել, որի վրա կանգնած, ավտոկռունկի օգնությամբ լցնելու էինք պատերի ամենավերեւի մասը: Պատերը կպրծնեինք, ծածկն էր անհույս:
Ինչ կիրակի առանց խորովածի եւ... լվացքի: Ես կասեի, ինչ կիրակի առանց գետի: Խորովածին ու գետափին դեռ շատ ժամանակ կար: Մինչ այդ լվացք էինք անում եւ այլն: Կիրակի օրվա ընթացակարգն արմատավորվել էր. ութից ինը վեր կենալ, մաքրություն, ուշ նախաճաշ կենտրոնի ճաշարանում, հանրախանութի մանրակրկիտ ուսումնասիրություն, լավ ապրանքներ լինում էին, ես մի քանի ...
Պադյոմ տվող չեղավ: Կարծես սովորություն էր դառնում երկուշաբթի օրերը նախաճաշից հետո աշխատելը: Բայց ոչ թե իննին ճաշարան էինք գնում, ինչպես մյուս օրերին, այլ բավարարվում էինք կիրակի օրվա ավելցուկներով:
Սաքոն մարդ կանչելը պատճառաբանում էր, թե գործերը շատ են, չենք հասցնում: Գործերն իրոք շատ էին, միշտ աշխատել էինք ծանրաբեռնվածությամբ, բայց արդեն պարզ էր, որ գարաժ-արհեստանոցը անավարտ է մնալու: Իսկ մենք համոզված էինք, որ փողի հիմնական մասը ծածկի մեջ է: Դա նոր վեճերի առիթ դարձավ, կտցահարումներ էին, հակադրումներ, վճռորոշ խոսակցություն չէր ...
Չուլկինը որոշել էր շինարարի օրը ամբողջ հիմնարկով նշել գետափին, բայց ոչ գյուղամերձ տարածքումՙ զգուշանալով անկոչ հյուրերից: Վաղ առավոտյան գյուղտեխնիկայի երկու ավտոբուսը, «Վիլիսները», բեռնատարները աշխատակիցներին եւ հրավիրյալներին տարան գյուղից հեռու մի տեղ: Նեմիսն այստեղ ավելի լայն էր եւ հզոր:
Հաղորդումներն ավարտվել էին, թե ով էր անջատելու հեռուստացույցը, չգիտեմ: Պառկած էինք թախտի վրա, մեր ձեւով, ինչպես գետափին էինք պառկում, գրկախառնված, միմյանց մերկություն ոտքերով ծածկելով: Այդպես մնալուց բացի ուրիշ ոչ մի բան չէինք ուզում, որ պատճառ լիներ վեր կենալու եւ հեռուստացույցն անջատելու:
Միշտ զգում էի նրան: Լուսանալիս արթուն էի, հետո ամեն ինչ խառնվեց: Ցերեկ էր, բայց ոչ միայն ժամանակի զգացողությունն էինք կորցրել, այլեւ տարածության, նույն տամկությամբ ու փափկությամբ ողողված, երբեմն ննջելով, երբեմն աչք բացելով, մի երկու անկապ բառ փոխանակելով կամ թեթեւակի շարժվելով: Ինչ-որ անվերջության մեջ էինք հայտնվել, որից դուրս գալու ոչ ուժ ...
Սաքոն մանրամասնություններ հայտնեց կռվից: Վրացիներն էին սկսել, հայերին կինոյից դուրս կանչողը հենց վրացի էր եղել: Հայերին կանչում էին, որ ակամա կռվի մեջ մտնեն եւ օգնեն իրենց: Բացի դրանից եւ ավելի վատը, գյուղում տպավորություն էր ստեղծվում, թե հայերն են կռիվ անողը... Որպես ժուռնալիստ լավ գիտեի, որ ուղղումը երբեք լիովին չի վերացնում ...
Ուշ արթնացանք: Կարծում էի, թե չեմ քնել, բայց նրանց գալը չէի զգացել: Հարբածության հաջորդ առավոտյան այսքան վատ չէի: Ոչ միայն հոգեպես, ֆիզիկապես էի խորտակված: Նրանք կատակում էին, մանրամասնություններ հիշում, չէի լսում, հասկացա, որ լավ խմել են, մնացածը հայտնի չէր: Հավանաբար Կույսը միջոցառում էր կազմակերպելՙ բրիգադների մերձեցման երեկո: Ափսոս, նրա բրիգադում ...
Գիշերը չգտա վերջը, պառկելուն պես քնել էի մինչեւ վերկացը: Սաքոն վաղուց պադյոմ չէր տալիս, յոթից բոլորս արթուն էինք: Եթե ձայն չտային, շատ կքնեի, բայց այդքանով էլ բավարար չափով կազդուրված էի:
Շաբաթը սկսվեց անձրեւով: Գիշերը փակված երկինքը կտրվելու հույս չէր տալիս: Գետինը դեռ պինդ էր, ցեխի չէր վերածվել: Եվ մենք չէինք վախենում թրջվելուց, ամռան տված տաքությունը շատ ամուր էր:
Տենդագին շտապողականությունը առավոտյան էր համակել ինձ: Ժամը տասին դուրս եկա, դրանից շուտ անիմաստ էր, այդքան էլ հազիվ դիմացա: Գրպաններումս ամեն ինչ տեղում էր, բացի դանակից, մնաց Ինային նվեր: Դանակի փոխարեն այս անգամ աքցան էր:
«Դու խնդիրը վերջից ես լուծում,- ասաց,- դե, լուծիր մեր խնդիրը»: Վերջնական դրությունն իրենց բակում էր, դա էր պատկերը, նախնական դրությունը կամ խնդրի սկիզբը նախորդ հանդիպումն էր: Դրանից հետ գնալն անիմաստ էր, չէ՞ որ ամեն ինչ հրաշալի էր: Քնքշալի եւ զվարթ առավոտյան ժամերը, տոնավաճառի նրա խանդավառությունը, երբ նվերներ էր ընտրում, ինչպե՜ս ...
Նորից կատաղի վազք սկսվեց: Չէինք կարող ամառային օրվա ժամերով աշխատել, բայց լույսը բացվելուն պես գործի տեղում էինք, գյուղտեխնիկայում: Անտառայինի սվաղը դարձյալ մնաց ամենավատ օրերի համար: «Վիլիսների» գարաժի պատերը մի պտույտ էլ լցրեցինք, ապա երկու օրով տեղափոխվեցինք ավտոպարկ, ցանկապատը վերջացրինք, մի օրում պատերի վերջին ծիրը պտտվեցինք եւ նորիցՙ ավտոպարկ: Ջերմուղի սարքեցինք: ...
Հաջորդ օրը ձյուն եկավ, եկավ ու դրեց: Մեզ բացարձակապես չէր խանգարում: Հիշեցի Դելկինոյի ձյունը, խղճալի օրերը: Այն ժամանակ Դիվինոն վերադարձիս հարազատ թվաց, այժմ էլ էի կարոտ զգում... Ընդամենը մի օրվա բացակայություն...
Ամբողջ գիշեր մեքենագրեցի: Նախ, Ինայի զանգից հետո, ծանոթանում էի մեքենային, ուսումնասիրում: Որոշ չափով վարժվելուց հետո կիսատ պատմությունը մեջ եկավ: Առիթի էի սպասում շարունակությունը պատմելու Ինային, ձեւավորվել էր, հաճախ էի ինձ ու ինձ խոսում, մտքիս մեջ իհարկե: Խոսելը հեշտ էր, հատկապես Ինային գրկած, ականջին փսփսալիս, թեթեւ, անկաշկանդ, գրեթե առանց մտածելու: Գրելիս ...
Եթե վերջը չէր, վերջի սկիզբն էր: Իսկ Դիվինոյում ամեն ինչ շատ արագ էր կատարվում եւ կարճ էր տեւում: Կռվում էինք, հաշտվում, գժտվումՙ գժտության սկիզբն ու պատճառը չգտնելով, առանց կռվելու խռովում, ինքնաբերաբար նորից միանում: Այս անգամ հաշտվելու ժամանակ չմնաց: Նույնիսկ մնալ չառաջարկեց, ասացՙ մնա ինչքան ուզում ես: Թողնում էր իմ հայեցողությանը: ...
Տասներկուսին դուրս եկա: Առավոտյան տեսնողները բնականաբար պիտի կասկածեին, իսկ այս ժամին հնարավոր էր ենթադրել, որ Գալինա Իվանովնային այցելել եմ, ասենք, տասը րոպե առաջ:
Երեք հրաժեշտ մեկ օրում, Գալինա Իվանովնային, Ինային, գնչուհի Շուգային: Խոպանային կյանքի ամենաերկար եւ գերհագեցած օրն էր, երեք կին, երեք հրաժեշտ: Ինան իմ սերն էր, ես անընդհատ զգում էի նրան, բայց այս երկուսն էլ մտան կյանքիս մեջ, եւ նրանց համար տեղ գտնվեց... Երեւի իրոք հիվանդ եմ եւ շեղված... Եվ Ինան դրա ...