Մտածելով գրել մանկության թաղի մարդկանց մասին` Մարինկան մի օր արթնացավ աներկմիտ. միացրեց համակարգիչը, բացեց էջը, որտեղ վաղուց միայն վերնագիրն էր գրված եւ հավաքեց առաջին տողը. «Մեր տունը քաղաքի հարավային արվարձանի երկու փոքրիկ փողոցների խաչմերուկում էր...», երբ մեկ էլ աչքն ընկավ պահարանի վաղուց մոռացված մի անկյունը, ուր որդու խզմզոցներով տետրերի տակ ...
Հանրահավաքները սկսվեցին միանգամից: Դա մի ժամանակ էր, երբ խորհրդային մարմիններն առաջվա եռանդով չէին աշխատում եւ կամաց-կամաց կազմալուծվում էին, ավելի ճիշտ` աշխատում էին իներցիայով, կենտրոնից դեռեւս հրահանգներ ստանալով եւ կես-կատարելով, կես-չկատարելով. Հայաստան էր եկել ով ասես` հարեւան պետությունների լրտեսներ, լոկալ հայրենասերիկներ, որոնք հրահանգ չունեին իրենց երկրների հատուկ ծառայություններից, բայց ջանում էին ...
«Որքան էլ զարմանալի` ես վերադարձա: Զարմանալի, որովհետեւ մտքումս ես արդեն վաղուց հրաժեշտ էի տվել Հայաստանին, ու իմ կյանքն օտար երկրում անդունդի եզրին էր (Սելինջերը կասեր` տարեկանի արտում, անդունդի եզրին), որտեղ ոչինչ, անգամ անունդ չես հիշում ու միայն ու միայն մտածում ես խորքը չգլորվելու մասին: Ամեն ինչի եւ ամեն մարդու հանդեպ ...