Warning: file(): SSL operation failed with code 1. OpenSSL Error messages: error:1407742E:SSL routines:SSL23_GET_SERVER_HELLO:tlsv1 alert protocol version in /home/azg/public_html/programs/_functions_14.php on line 2559

Warning: file(): Failed to enable crypto in /home/azg/public_html/programs/_functions_14.php on line 2559

Warning: file(https://www.archive.azg.am/image_control.php?image=201503204.jpg&pub=0): failed to open stream: operation failed in /home/azg/public_html/programs/_functions_14.php on line 2559
ՀԱՅԿԱԿԱՆ ՄԵՏԱՂԱԴՐԱՄ ԳԵՐՄԱՆԻԿՈՍԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ | AZG Daily
«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 2015-09-04

ՀԱՅԿԱԿԱՆ ՄԵՏԱՂԱԴՐԱՄ ԳԵՐՄԱՆԻԿՈՍԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ

201503204.jpg

Օսնաբրյուքի (Գերմանիա) Քալքրիզե (Kalkriese) թանգարանում հունիսի 20-ին բացված ցուցահանդեսում, որը նվիրված է հռոմեացի զորավար Գերմանիկոսին (Germanicus), ներկայացված է նաեւ հայկական մի մետաղադրամ: Դիմերեսին պատկերված է հռոմեացի զորավարի կիսադեմը, իսկ մետաղադրամի հակառակ երեսի աջ կողմում պատկերված է Գերմանիկոսըՙ հրամանատարի զենքուզրահով, եւ, ինչպես գրում է գերմանական մամուլը, թագադրում է ձախ կողմում պատկերված հայոց արքա Artaxiasՙ Արտաշես 3- րդինՙ նրա գլխին թիարա դնելով:Գերմանական « Նոյե օսնաբրյուքեր ցայթունգից» արտատպած նկարում հստակ երեւում է հրապարակման մեջ շարադրվածը: Սա, գրում է հիշյալ աղբյուրը, Գերմանիկոսի դեպի արեւելք արշավի մասին այժմ գոյություն ունեցող միակ վկայությունն է, որի ժամանակ հրամանատարը եղել էր Հունաստանում, Եգիպտոսում ու Սիրիայում: Հայոց արքային թագադրելով նա նպատակ ուներ հռոմեական կայսրության շահերը հաստատել: 14- 16 թվականներին գերման ցեղերի դեմ տարած հաղթանակը փաստում էր Գերմանիկոսի հաջող զորահրամանատար լինելու փաստը, իսկ նրա քաղաքական, դիվանագիտական կարողությունների մասին վկայում է « հայկական» մետաղադրամը, հաղորդում է ցուցահանդեսի կուրատոր Շտեֆան Բուրմայստերըՙ մեկնաբանելովՙ Հայոց թագավորությունը ռազմավարական կարեւոր նշանակություն ուներ. Հռոմեական կայսրությունը կամենում էր, որ Հայաստանում գահին բազմեր Հռոմին հավատարիմ արքա:

Ըստ հայկական Վիքիպեդիայի, Տիբերիոս կայսեր ընձեռած լայն լիազորություններով Գերմանիկոսը արեւելքում Հռոմեական կայսրությանն է միացնում Կապադովկիայի, Կոմմագենեի եւ Կիլիկիայի թագավորությունները: 18 թվականին գալիս է Արտաշատ, հայերի համաձայնությամբ Հայաստանի թագավոր հռչակում Պոնտոսի Պոլեմոն թագավորի որդունՙ Զենոն- Արտաշեսին: Հռոմեացի նշանավոր զորավարը մահկանացուն կնքել է Քհ 19 թվականին Անտիոքումՙ 33 տարեկանում:

Ինչպես իրազեկում է Օսնաբրյուքի տեղական լրատուն, ցուցանմուշները բերվել են Լուվրից, Բրիտանական թանգարանից , եվրոպական եւ գերմանական այլ նշանավոր թանգարաններից: Մինչեւ նոյեմբերի 1-ը շարունակվող ցուցահանդեսը բաց է ամեն օրՙ ժամը 10-18-ը:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա


https://www.archive.azg.am/AM/2015090419

© AZG Daily, 2008